Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կարծում է, որ աշխարհի 4-րդ ռակետ Ռաֆայել Նադալը 2013թ. «Ռոլան Գարոս»-ի ֆավորիտն է:
«Ես լավ մարզավիճակում եմ «Ռոլան Գարոս»-ից առաջ: Անցած շաբաթը շատ կարևոր էր ինձ համար, քանի որ հասկացա, թե ինչ մարզավիճակով եմ մոտենում մրցաշարին:
«Ռոլան Գարոս»-ի ֆավորիտը Նադալն է: Այո, Նովակը նրան հաղթեց Մոնտե-Կարլոյում և գիտի, թե ինչպես կարելի է դա անել: Փարիզում Ռաֆան զիջել է միայն Ռոբին Սոդերլինգին:
Նադալի դեմ խաղերը բարդ են լինելու նրա ցանկացած հակառակորդի համար»,- Ֆեդերերի խոսքերը մեջբերում է Ֆրանսիայի Բաց առաջնության պաշտոնական կայքը:







































