«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ չի պատրաստվում «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվել, որն առաջիկա ամռանը գլխավորելու իր նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
« Շատ եմ սիրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և չեմ տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», չնայած Պեպը գերազանց մարզիչ է: Ես շատ երջանիկ եմ «Բարսելոնա»-ում: «Յունայթեդ»-ն իմ երկրորդ սիրելի ակումբն է, բայց ապագաս, այնուամենայնիվ, կապված է կատալոնական ակումբի հետ:
Հպարտանում եմ, որ հանդես եմ գալիս «կապտանռնագույններ»-ի կազմում: Կարծում եմ՝ «Բարսելոնա»-ն աշխարհի լավագույն ակումբն է:
Իհարկե, ցանկանում եմ ուժերս փորձել նաև որևէ այլ առաջնությունում: Սակայն եթե դա տեղի ունենա, ապա միայն կարիերաս ավարտելուց երկու տարի առաջ»,- AS-ը մեջբերում է Պիկեի խոսքերը:




































