Բրազիլական «Սանթոս»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը չեն կասկածում, որ Նեյմարը հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու կատալոնական «Բարսելոնա»-ում:
Այդ մասին հայտարարել է բրազիլական ակումբի ներկայացուցիչը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
«Մենք չենք կասկածում, որ Նեյմարը տեղափոխվելու է «Բարսելոնա»: Ուղղակի հիմա «Սանթոս»-ը ցանկանում է պաշտպանել իր շահերն ու հնարավորինս մեծ գումար ստանալ տեղափոխության դիմաց:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալ»-ը նույնպես հետաքրքրվում է Բրազիլիայի ազգային հավաքականի հաձակվողի ծառայություններով:



































