Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հերթական անգամ գովեստի խոսքեր է հղել Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասին: Դել Բոսկեն նշել է, որ Կասիլյասը միշտ եղել է օրինակելի ֆուտբոլիստ:
«Իկերը միշտ եղել է կարգապահ, համեստ լսել է մարզչի խորհուրդները: Կասիլյասն օրինակելի խաղացող է: Նրան խորհուրդ կտամ միշտ լինել այնպիսին, ինչպիսին կա»,- հայտարարել է Դել Բոսկեն:
Հիշեցնենք, որ Կասիլյասը կորցրել է տեղը «Ռեալ»-ի մկեկնարկային կազմում, քանի որ Ժոզե Մոուրինյոն, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռացվելու է ակումբից, նախապատվությունը տալիս է Դիեգո Լոպեսին:









































