Միլանի «Ինտեր»-ը «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին 5 տարվա ժամկետով պայմանագիր է առաջրկել: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Միլանյան ակումբի ղեկավարները ցանկանում են առաջիկա մրցաշրջանում արգենտինացի մասնագետին տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում և պատրաստ են տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ առաջարկել նրան:
«Ինտեր»-ի սեփականատեր Էրիկ Թոհիրը ակումբի տնտեսական հարցերով գործընկեր ProtoGroupLTD-ի ղեկավարության հետ խորհրդակցելուց հետո որոշում է կայացրել թիմի ներկայիս մաիզիչ Ռոբերտո Մանչինիի ծառայություններից հրաժարվելու մասին:






































