ՌԴ-ի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ստեպաշինը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի մարզադաշտի շինարարական աշխատանքները չեն ավարտվի նախատեսված ժամկետներում:
«Մենք չենք տեղավորվի նշված ժամկետներում: Նախատեսված էր մարզադաշտը շահագործման հանձնել 2015թ., բայց շինարարական աշխատանքները կավարտվեն 2016թ. վերջին կամ 2017թ. սկզբին»:
Հիշեցնենք, որ նախնական հաշվարկներով մարզադաշտի արժեքը կազմել էր 1.4 մլրդ դոլար, սակայն ծախսերը կրճատվել են և հասցվել մոտ 1.1 մլրդ-ի:







































