Մայիսի 20-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցի փողոցի թիվ 9 բ շենքի 41-րդ բնակարանի բնակիչներից մեկը (3 տ. երեխա) մատը թողել է էլ. մսաղացի մեջ: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փրկարարները երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց:









































