Վալտեր Մացարին հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ «Նապոլի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Football Italia-ն հայտնում է, որ մասնագետը կարող է գլխավորել «Ինտեր»-ը, «Ռոմա»-ն կամ «Անժի»-ն: Վարկածներից մեկի համաձայն` Մացարին կարող է մեկ տարով դադարեցնել մարզչական գործունեությունը:
Լուրեր են շրջանառվում, որ մասնագետը ցանկացել է մի քանի առաջատար ֆուտբոլիստների տրանսֆերներ ձեռք բերել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սակայն «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը մերժել է մարզչին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին: «Նապոլի»-ում իմ դարաշրջանն ավարտվեց: Շնորհակալ եմ ակումբի նախագահին, ով մինչև վերջին պահը սպասում էր, որ փոխեմ որոշումս»,- ասել է Մացարին:





































