Հինգշաբթի օրը՝ փետրվարի 25-ին, Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ ընդունել է ծխախոտների տուփերի վրա ցնցող նկարներն ու սարսափեցնող գրությունները ավելացնելու մասին օրենք: Այժմ դրանք պետք է զբաղեցնեն տուփի դիմային և հակառակ կողմի առնվազն 65 տոկոսը՝ հաղորդում է Deutsche Welle-ն:
Բացի այդ, ծխախոտ արտադրելիս արգելվում է օգտագործել բուրումնավետ հավելումներ, միայն մենթոլի համար է սահմանվել անցումային ժամանակաշրջան՝ մինչև 2020-ը:
Նոր օրենքը պետք է ուժի մեջ մտնի սույն թվականի մայիսի 1-ից, եթե այն հաստատի բունդեսրաթը:
«Գերմանիայում ծխելու հետևանքով տարեկան մահանում է 120 հազար մարդ»,- ասել է գյուղատնտեսության նախարար Քրիստիան Շմիդտը, որի գերատեսչությունում է մշակվել օրենքը:











































