«Էվերթոն»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին ակնարկել է, որ պատրաստ է հետևել իր մարզիչ Դևիդ Մոյեսին և տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ըստ տեղեկատվության` Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Չելսի»-ն և «Արսենալ»-ը, սակայն Ֆելաինին պատրաստ է աշխատել միայն այն մասնագետի հետ, ով իսկապես զգում է իր կարիքը:
«Իմ` «Էվերթոն»-ից հեռանալը կախված է մի շարք գործոններից: Ցանկանում եմ տեղափոխվել միայն այն ակումբ, որի մասնագետն իսկապես ցանկանում է տեսնել ինձ իր թիմի կազմում: Դևիդ Մոյեսը մեծ ներդրում ունի իմ հաջողություններում: Գոհ եմ ընթացիկ մրցաշրջանում իմ ցուցադրած խաղից` չնայած` հանդես չեմ գալիս իմ լավագույն դիրքում: Մոյեսն իմ ապագան կապում է հենակետային կիսապաշտպանի դիրքի հետ, սակայն հարձակվողական ուժի բացակայության հետևանքով, ես ավելի «վեր» եմ խաղում»,- Ֆելաինիին մեջբերում է
Sky Sports-ը:








































