Սանկտ-Պետերբուրգի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել տեղի մի բնակչի մահվան կապակցությամբ, ով հիվանդանոցում մահացել էր ոստիկանների ծեծի հետեւանքով: Ոստիկանները կասկածանքով բերման են ենթարկել 28-ամյա մի երիտասարդի եւ նրա կնոջը: Այնուհետեւ անհրաժեշտ ցուցմունքներ ձեռք բերելու համար ծեծի են ենթարկել կնոջն ու տղամարդուն. վերջինիս ձեռքերից կախել են` կիրառելով կտտանքների բազմաթիվ մեթոդներ:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ երիտասարդ տղամարդը մի քանի օրից մահացել է: Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել` առողջությանը միտումնավոր ծանր վնաս պատճառելու գործով , որն անզգուշությամբ հանգեցրել է տուժածի մահվան, պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: