Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Շախտյոր»-ը ոչ-ոքի` 3:3 հաշվով ավարտեց Զապորոժյեի «Մետալուրգ»-ի հետ հանդիպումը:
Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց դաշտի տերերի սերբ կիսապաշտպան Միլոշ Յոկիչը: 33-րդ րոպեին «Շախտյոր»-ի բրազիլացի պաշտպան Իսմաիլին հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում բրազիլացի հարձկավող Ժունիորը դարձյալ առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 7 րոպե անց ուկրաինացի կիսապաշտպան Եվգենի Պսիոցկին խփեց «Մետալուրգի» երրորդ գնդակը:
75-րդ րոպեին «Շախտյորի» հարձակվող Էդուարդոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ավելացված ժամանակում Թայսոնը հավասարեցրեց հաշիվը:
Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը 24 գոլի հեղինակ է դարձել:







































