Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կորցնում է վերահսկողությունը իշխող Պահպանողական կուսակցության նկատմամբ՝ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության առնչությամբ ի հայտ եկած պառակտման պատճառով: Այս մասին հայտնել է նախկին արտգործնախարար Ջեֆրի Հաուն՝ փոխանցում է BBC-ն:
Լորդ Հաուն, որը նախկինում զբաղեցրել է նաև ֆինանսների նախարարի պաշտոնը, հայտարարել է, որ Քեմերոնը, ընկրկելով իր մի քանի կուսակցականների ճնշմանը, առաջարկում է վերանայել ԵՄ-ում երկրի անդամակցության պայմանները:
Հաուն նաև նախազգուշացրել է, որ եթե անդամակցության հարցի վերաբերյալ ենթադրյալ հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից, ապա դա կհանգեցնի աշխարհում Մեծ Բրիտանիայի ազդեցության լուրջ անկման:








































