Եվրոպական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն մարզիչներից մեկը` փորձառու մասնագետ Յուպ Հայնկեսը մասնակցեց Բունդեսլիգայում իր կարիերայի վերջին մամլո ասուլիսին:
Հայնկեսը լավ տրամադրություն ուներ, գովեստի խոսքեր էր հասցեագրում իր սաներին: Մարզիչը նշեց, որ «Բավարիա»-ի ֆուտբոլիստները գերազանց խաղ ցուցադրեցին և պարզապես հիանալի մրցաշրջան անցկացրին:
Սակայն երբ լրագրողներից մեկը հարցրեց, թե ի՞նչ է մասնագետը զգում «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Բունդեսլիգայում վերջին խաղն անցկացնելուց հետո, Հայնկեսը չկարողացավ զսպել արցունքները: Վայրկյաններ անց դահլիճը բուռն ծափահարություններ հասցեագրեց մեծն Հայնեկսին:










































