Sunday, 12 05 2024
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը

Նահանջի ճանապարհն առայժմ փակ է

Ըստ ամենայնի, Շվեյցարիային չի հաջողվել վերակենդանացնել հայ-թուրքական գործընթացը, ինչի մասին վկայում է երեկ Բեռնում Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականը: Սարգսյանը մասնավորապես հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի և սփյուռքի միջև սեպ խրելու անհեռանկար գործընթացը: «Եվ որքան շարունակվեն այդ ջանքերը, այնքան նվազելու է կարգավորման գործընթացի նկատմամբ մեր վստահության` առանց այդ էլ նվազագույնի հասած պաշարը», հայտարարել է Սարգսյանը:

Մի քանի օր առաջ էլ Հայաստանին սահմանամերձ շրջաններում իրականացնելով խորհրդարանական քարոզարշավ` Թուրքիայի վարչապետ Էրդողանն էր հայտարարել, որ հայ-թուրքական հարցում Թուրքիայի նախապայմանները մնում են նույնը և ուժի մեջ. մինչև չկարգավորվի Ղարաբաղի խնդիրը այնպես, ինչպես Ադրբեջանը կուզի, Թուրքիան հարաբերություն չի հաստատի Հայաստանի հետ: Սերժ Սարգսյանի շվեյցարական հայտարարությունը կարելի է համարել պատասխան Էրդողանին, ինչից արձանագրվում է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Հայաստանը շարունակում են մնալ իրենց դիրքերում և չեն նահանջում հետ: Դա նշանակում է, որ առաջիկայում հայ-թուրքական կարգավորման գործընթացը չի մղվի օրակարգային առաջին պլան:

Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանության համար դա այնքան էլ ցանկալի նորություն չէ, և այն, որ Սերժ Սարգսյանը թե՛ Երևանում ընդունեց Շվեյցարիայի նախագահին` մարտի վերջին, թե՛ անմիջապես ընդունեց նրա պատասխան հրավերն ու մեկ ամիս անց մեկնեց Շվեյցարիա, վկայում է, որ Սերժ Սարգսյանը պատրաստակամ էր հայ-թուրքական գործընթացին վերադառնալու հարցում: Դա ինքնին հասկանալի է, որովհետև ինչքան էլ ներքաղաքական կյանքում Սերժ Սարգսյանը կարծես թե ներդաշնակության է հասել ընդդիմության հետ հարաբերություններում և կարողացել է որոշակի հավասարակշռություն ապահովել իր համար, այդուամենայնիվ նա, թերևս, շատ լավ է պատկերացնում, որ իշխանության ներկայիս սնանկության պատճառով այդ հավասարակշռությունը չի կարող երկար շարունակվել, և վաղ թե ուշ իշխանությունը կանգնելու է «անկեղծության պահի» և վճռական որոշումների կայացման անհրաժեշտության առաջ:

Իսկ դա իշխանության համար խիստ անցանկալի հեռանկար է, որից խուսափելուն կարող է օգնել հայ-թուրքական գործընթացի վերակենդանացումը` կրկին շեղելով հասարակությանը և ստվերելով ներքաղաքական օրակարգը: Հետևաբար, եթե հայ-թուրքական գործընթացի հարցում Շվեյցարիային չի հաջողվել որևէ տեղաշարժ արձանագրել, կնշանակի, որ Սերժ Սարգսյանին չի հաջողվել այդ գործընթացի միջոցով իր համար ներքաղաքական գործընթացից նահանջի ճանապարհ ապահովել, համենայնդեպս` առայժմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում