«Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր, երաժիշտ, դաշնակահար Միշել Լեգրանը տոնում է ծննդյան տարեդարձը: Հայկական արմատներով հայտնի արտիստը փետրվարի 24-ին նշում է 84-ամյակը:
Միշել Լեգրանը ծնվել է 1932 թվականին Փարիզում: Մայրը՝ Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: Ապագա կոմպոզիտորը սովորել է Փարիզի կոնսերվատորիայում:
1954 թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ և երաժշտական սցենարներ: Ավելի շատ հայտնի է շուրջ 200 ֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 3 անգամ արժանացել է«Օսկար», 5 անգամ` «Գրեմմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» մրցանակների: 2003 թ.արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի









































