ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ամռանը կարող է «Ռեալ» տեղափոխվել: Այդ մասին հայտնում է Le Parisien-ը:
Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան «արքայական ակումբ»-ի ղեկավարներին առաջարկել է իր հաճախորդի ծառայությունները: Իբրահիմովիչը կարող է «Ռեալ» տեղափոխվել անվճար, քանի որ առաջիկա ամռանն ավարտվելու է փարիզյան ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը:
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Իբրահիմովիչը 34 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում և 30 գոլ է խփել: Հարկ է նշել, որ շվեդ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Իսպանիայի առաջնությունում, «Բարսելոնա»-ի կազմում:








































