Փայփեր անունով շունը ծառայում է Միչիգանի օդանավակայանում: Շունը պատասխանատու պաշտոն է զբաղեցնում՝ նա պետք է թռչուններին ցրի վայրէջքա-թռիչքուղուց և անցնող ճանապարհից: Այս մասին հաղորդում է Business Insider-ը:
Նշվում է, որ նա ներկայացնում է «Միչիգանի օդանավակայանի տարածքում վայրի բնության վերահսկողության վարչությունը»: Սակայն ըստ էության շունը պատասխանատու է օդանավակայանի տարածքի կարևոր կետերում թռչուններին և կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչներին ցրելու գործում:









































