Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ փետրվարի 17-ին Անկարայում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի։ Ահաբեկչության ժամանակ ծանր վիրավորված 66-ամյա Այդըն Դեդեգիլը հիվանդանոցում կնքել է իր մահկանացուն։
Ահաբեկչությունից հետո Դեդեգիլին ռազմական փոխադրամիջոցով տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Այդպիսով, Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը հասավ 29-ի։ Հիվանդանոցում շարունակում է բուժում ստանալ ևս 10 մարդ։ Միևնույն ժամանակ, Անկարայի ահաբեկչության կապակցությամբ ձերբակալվածների թիվն ավելացել է 3-ով՝ հասնելով 22-ի։ Նրանցից 14-ը կալանավորված են դատարանի որոշմամբ։









































