Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչությունը հայտնել է, որ Գերմանիայի ավելի քան 800 իսլամիստներ ուղևորվել են Իրաք և Սիրիա՝ կռվելու ԴԱԻՇ և «Ջեբհաթ ԱԼ-Նուսրա» խմբավորման շարքերում՝ գրում է Die Welt-ը։
Հաղորդվում է, որ նրանցից 1/3-ը վերադարձել են Գերմանիա։ 130 իսլամիստներ մահացած են համարվում, նրանց մի մասը եղել են մահապարտներ։
Մերձավոր Արևելք մեկնածների մեծ մասը 22-25 տարեկան տղամարդիկ են, ովքեր ունեն Գերմանիայի քաղաքացիություն։ Մոտ 10 տոկոսը մեկնման պահին եղել են դպրոցական տարիքի դեռահասներ։
Ավելի վաղ Գերմանիայի հատուկծառայությունների ղեկավար Հանս Գեորգ Մաասենը հայտարարել է, որ ահաբեկչությունները Փարիզում ցույց են տվել, որ ԴԱԻՇ ծայրահեղական կազմակերպությունը փախստականների տեսքով միտումնավոր ահաբեկիչների է ուղարկում։









































