Քիչ առաջ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախման ժամանակ դեպքի վայր եկավ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Այս պահին բարձրախոսով ելույթ է ունենում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրանից քիչ այն կողմ կանգնած է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով սպասում է մինչև պատգամավորն ավարտի ելույթը:
Նշենք, որ օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասերից մեկում ծառայակցի կրակոցից մահացած ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահը ցնցել է ոչ միայն նրա հարազատներին, այլև հանրության մի զգալի հատվածին: Նրանք հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ և բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ բանակում արձանագրվող ողբերգական դեպքերի:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































