Թաիլանդի հարավում՝ Hotel Asia հյուրանոցում պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ, ևս 4 մարդ ստացել են վնասվածքներ, հայտնում է Interfax-ը:
Ինչպես հաղորդում է թաիլանդական հեռուստատեսությունը, պայթյունը որոտացել է հյուրանոցի երկրորդ հարկում, որը գտնվում է Մալայզիայի հետ սահմանին՝ մուսուլմանական շրջանում:
Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացրել է արմատական իսլամիստական շարժումը:
Զոհերի ու վիրավորների քաղաքացիության մասին ոչինչ չի հաղորդվում:









































