Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումներ իրականացնելու խնդիրը վերաբերում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգությանը: Այս մասին Մոսկվայում հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոչ տնօրեն Յուկիո Ամանոն:
«Հյուսիսային Կորեայի գործողությունները լուրջ անհանգստությունների տեղիք են տալիս ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում»,- Ria Novosti-ին ասել է Ամանոն: Նրա խոսքերով՝ Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումները և Փխենյանի կողմից հրթիռ արձակելը ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգությանն առնչվող հարցեր են:
ԱԷՄԳ-ի ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան փորձում են Կորեական թերակղզին ոչ միջուկային գոտու վերածել: Այս ասպարեզում նա հատկապես կարևորել է Չինաստանի դերը:
«Այս իրավիճակը պատմության վերջը չէ, և եթե այս գործընթացն առաջխաղացում ունենա, ապա ճգնաժամն արգելափակելու գործում ԱԷՄԳ-ը պատրաստ է վճռորոշ դեր կատարել»,- նշել է Ամանոն:









































