«Յուվենթուս»-ի առաջատար Անդրեա Պիրլոն չի պատրաստվում հեռանալ Թուրինից:
«Վերջին օրերի ընթացքում զանազան լուրեր էին շրջանառվում իմ ապագայի վերաբերյալ: Սակայն ես երջանիկ եմ «Յուվենթուս»-ում: Ինձ երջանկացնում են Ա Սերիայի երկու տիտղոսները: Կշարունակեմ հաղթանակներ գրանցել «Յուվենթուս»-ի հետ:
Ինձ շատ դուր է գալիս Վերատիի ցուցադրած խաղը: Կարծում եմ` նա ազգային հավաքականի ապագան է»,- Football Italia-ն մեջբերում է Պիրլոյին:
Հավելենք, որ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Անդրեա Պիրլոն 44 խաղ է անցկացրել «Յուվենթուս»-ի կազմում:








































