«Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին չի կարծում, որ «ծեր սենյորա»-ի հաղթարշավի ընդհատումը վատ կանդրադառնա թուրինյան ակումբի հետագա հանդիպումների վրա, տեղեկացնում է Football Italia-ն:
«Մենք հիանալի մեկնարկ ունեցանք, սակայն, ամեն դեպքում, պետք է հարգել «Բոլոնիա»-ին: Նրանք թույլ չտվեցին մեզ ցուցադրել մեր լավագույն խաղը:
Ձաձան և Մորատան փայլուն խաղ անցկացրին, սակայն մրցակցի պաշտպանները նրանց տարածություն չէին տալիս:
Երկուշաբթի օրը կերկրպագեմ «Միլան»-ին: Ամեն դեպքում, «Յուվենտուս»-ը պետք է պայքարի Սկուդետոյի համար»,- հայտարարել է Ալեգրին:



































