Սիրիացի գրանցված փախստականների թիվը գերազանցում է 1.5 միլիոնը: Այս մասին հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով փախստականների հարցով ՄԱԿ-ի հանձնաժողովին, որը գրանցել կամ արդեն բավարարել է փախստականի կարգավիճակի ճանաչման ավելի քան 1.5 միլիոն հայտ:
Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ այն մարդկանց թիվը, ովքեր պատրաստ են Սիրիան լքել կյանքին սպառնացող վտանգի պատճառով, փաստացիորեն ավելի շատ է:
«Սիրիայի քաղաքացիական բնակչությունը հոգնել է անընդմեջ ռազմական գործողություններից և նրանից, որ քաղաքները պարբերաբար անցնում են տարբեր ուժերի վերահսկողության ներքո, ինչը մարդկանց ստիպում է երկրից փախչելու որոշում կայացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ:









































