Google-ը գովազդել է հավելյալ իրականության Google Glass ակնոցների համար հավելվածների թողարկումը: Բոլոր խոշոր սոցիալական ծառայություններն արդեն պատրաստել են սարքի համար հավելվածների առաջին տարբերակները: Այս մասին հայտնում է Vesti-ն:
CNN-ի հավելվածը տեսանյութեր կներկայացնի ակնոցի էկրանին, տեսանյութերը կհայտնվեն նորությունների ժապավենի տեսքով: Հավելվածը օգտատիրոջը կծանուցի հրատապ լուրերի մասին: Ընդ որում, օգտատերը կարող է ընտրել լրատվական կատեգորիան, որն իրեն հետաքրքրում է:
Իրենց հավելվածներն են առաջարկել նաև միկրոբլոգների Twitter ցանցն ու անձնական գրառումների Evernote ծառայությունը, Facebook, Tumbrl սոցցանցերը, Elle պարբերականը:









































