Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Պորտուգալացին քվեարկության արդյունքում ստացել է ձայների 41 տոկոսը՝ առաջ անցնելով Ժոնասից («Բոնֆիկա»), Յուլիան Դրաքսլերից («վոլֆսբուրգ») և Կևին Տրապից (ՊՍԺ)։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն գոլի հեղինակ էր դարձել «Ռոմա»-ի հետ արտագնա խաղում (0:1)` գեղեցիկ գոլով բացելով հանդիպման հաշիվը։
Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում Ռոնալդուի ակտիվում կա 12 գոլ և 3 գոլային փոխանցում՝ 7 խաղում։









































