Սիրիայում Սաուդյան Արաբիայի ծրագրած ցամաքային ռազմական գործողություններն ուղղված են ոչ թե դրա նախագահ Բաշար Ասադի, այլ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ: Al Arabiya հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադել ալ-Ջուբեյրը:
Նրա խոսքով՝ Սիրիայում ցամաքային գործողություններին մասնակցելու Սաուդյան Արաբիայի մտադրությունը տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքի աճի նկատմամբ երկրի ոչ անտարբեր վերաբերմունքի ցուցանիշ է:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հայտարարել է Սիրիայում ցամաքային գործողություններին մասնակցելու մտադրությունների մասին:









































