Հազգային կոնգրես և իշխող Հանրապետական խորհրդարանական խմբակցություններին երեկվա դրությամբ դեռ չէր հաջողվել համաձայնության գալ Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի վիճելի կետի շուրջ: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Եթե ՀԱԿ-ի հեղինակած նախագծի 3-րդ հոդվածի «գ» կետը չհանվի, Հանրապետականը, իհարկե, «դեմ» կքվեարկի այդ որոշմանը»,- թղթակցին հայտնել է Գալուստ Սահակյանը:
ՀԱԿ- ի հեղինակած սույն նախագիծը խորհրդարանում քվեարկության պետք է դրվեր դեռ անցած քառօրյայում: Գալուստ Սահակյանի առաջարկությամբ, սակայն, և Գագիկ Ջյանգիրյանի համաձայնությամբ որոշվեց քվեարկությունը հետաձգել մինչև մայիսի 20-24-ի քառօրյա, որպեսզի դրան նախորդող երկու շաբաթների ընթացքում կողմերը համատեղ քննարկումների արդյունքում կարողանային որոշակի համաձայնության գալ:
Քննարկումներ եղել են և նախօրեին, և երեկ, դրանք, ըստ ամենայնի, կշարունակվեն նաև այսօր և վաղը: Եթե արտառոց որևէ բան տեղի չունենա, նախագիծը երկուշաբթի օրը դրվելու է քվեարկության:









































