Երկուշաբթի օրը Չինաստանը հարավարևմտյան Սիչուան նահանգում գտնվող Սիչան տիեզերակայանում փորձարկել է հրթիռ, որն ունակ է ոչնչացնել մերձերկրյա ուղեծրում գտնվող արբանյակները:
«Դա առաջին վերերկրային բազային հրթիռ է, որի արձակումը, ինչպես մենք ենք կարծում, չինացիների կողմից կործանիչի առաջին փորձարկումն է, որը նախատեսված է ուղեծրում գտնվող արբանյակները ոչնչացնելու համար»,- մեջբերում է Reuters-ը Վաշինգտոնի արձագանքը:
Մինչդեռ ՉԺՀ-ն հրթիռի թողարկումը համարում է գիտական ուղղվածության, ոչ թե ռազմական:









































