Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) և Իրանը չորեքշաբթի օրը Վիեննայում բանակցությունների ժամանակ չեն կարողացել հաղթահարել նախկինում ունեցած տարաձայնությունները՝ հաղորդում է Interfax-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նակարտսը:
«Այսօր մենք շատ աշխույժ քննարկումներ ենք անցկացրել, սակայն մեզ չի հաջողվել կառուցողական մոտեցման հարցում փաստաթղթին վերջնական տեսք տալ, որի քննարկուը շարունակվում է արդեն 1.5 տարի:
Երկխոսությունը շարունակելու մեր դիրքորոշումն անսասան է: Սակայն պետք է խոստովանել, որ մեր ջանքերը դեռևս հաջողությամբ չեն պսակվել: Մենք կփորձենք ավարտին հասցնել այս գործընթացը»,-ասել է Նակերտսը:









































