Վենեսուելացի մոդել, դերասանուհի և հաղորդավարուհի Օգլեյդիս Սուարեսը, ով հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում, WBA վարկածով մինչև 57 կիլոգրամ քաշային կարգում աշխարհի չեմպիոնուհի է դարձել:
25-ամյա Սուարեսը մեկնարկել է պրոֆեսիոնալ ռինգում 2006 թվականի դեկտեմբերին: Նա իր ակտիվում 21 մենամարտ է գրանցել` 18 հաղթանակ, 2 պարտություն և 1 ոչ-ոքի: Հարկ է նշել, որ հաղթանակներից 8-ի դեպքում Սուարեսը նոկաուտ է գրանցել:









































