Մի շարք հայտնի դիզայներներ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի համար ստեղծել են երեկոյան զգեստների էսքիզներ: Այս մասին հաղորդում է Grazia Daily-ն: Դրանց հեղինակներից են Քարլ Լագերֆելդը, Վերա Վոնգը և Դոնա Քարանը, ով իր էսքիզը մեկնաբանել է այսպես.
«Քեթրինը էլեգանտ է, զգայուն և չի ենթարկվում ժամանակին։ Այս զգեստը նա կարող է կրել ցանկացած տարիքում, ինչպես հղիության ժամանակ, այնպես էլ՝ դրանից հետո»:









































