«Յուվենթուս»-ը համակարծիք չէ «Ֆիորենտինա»-ի հետ` հարձակվող Ստևան Յովետիչի տրանսֆերի արժեքի հարցում:
Թուրինյան ակումբը 22 մլն եվրո է առաջարկում Չերնոգորիայի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, մինչդեռ «Ֆիորենտինա»-ն պահանջում է 30 մլն: Այդ մասին հայտնում է Tuttosport: «Արսենալ»-ը պատրաստ է 23 մլն վճարել:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Յուվենթուս»-ն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի հետ:







































