ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը պարզապես իսլամական ծայրահեղականության «նորաձև դրսևորումն է», և դրա հետ հաշվեհարդար տեսնելն ավելի հեշտ է, քան դրա հիմքում ընկած գաղափարախոսության՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«ԴԱԻՇ-ը իսլամական ծայրահեղականության միայն նորաձև դրսևորումն է, նրան հաղթելը հեշտ է, սակայն այնքան էլ հեշտ չէ հաղթել նրա գաղափարախոսությանը՝ իսլամական ֆունդամենտալիզմը: Մենք բոլորս պայքարել ենք ծայրահեղական գաղափարախոսության, ֆաշիզմի և կոմունիզմի դեմ, բայց իսլամական ֆունդամենտալիզմը սկզբունքորեն տարբերվում է դրանցից: Դա հայտնագործված գաղափարախոսություն չէ՝ ինչպես ֆաշիզմը և կոմունիզմը, այլ համաշխարհային կրոններից մեկի խեղաթյուրված մեկնաբանությունը»,- ասել է Համոնդը:
Նա ընդգծել է, որ հաղորդակցության և սոցցանցերի զարգացումը նպաստում է իսլամական ֆունդամենտալիզմի տարածմանը, մինչդեռ ֆաշիզմն այդպիսի հնարավորություն չի ունեցել:










































