Դանիացի Մոնիկա և Լարս Շմիդտները ամենաերկար գրկախառնության համաշխարհային ռեկորդ են սահմանել, հայտնում է The Local-ը: Նրանք գրկախառնված են մնացել 40 ժամ 43 րոպե 47 վայրկյան:
Շմիդտ զույգը հաղթել է Սուրբ Վալենտինի օրվան նվիրված մրցույթում: Մրցույթին մասնակցել է 10 զույգ: Մրցույթի կանոններով՝ յուրաքանչյուր զույգ պետք է լիներ 60 սմ տրամագծով շրջանի սահմաններում և գրկախառնվեր:
Կազմակերպիչները պատմել են, որ յուրաքանչյուր 2 ժամը մեկ մասնակիցներին 10 րոպեանոց ընդմիջում է տրվել:
Հաղթողները նշել են, որ մրցույթին իրենց մասնակցության պատճառը պարզ է՝ փողը: Շմիդտները որպես մրցանակ ստացել են 10 000 դանիական կրոն (ավելի քան 1 300 եվրո):










































