Քանյե Ուեսթը, ոգեշնչված իր մահացած մորով` Դոնդայով, հայտարարել է նոր տեսախաղի ստեղծման մասին: «Պետք է նրան հասցնել երկնքի ամենաբարձր դարպասներին` առաջնորդելով նրան դեպի լույսը»,- ասել է նա:
Քանյե Ուեսթը մուտք է գործում տեսախաղի արտադրություն: Ուղիղ հեռարձակվող միջոցառման ժամանակ 38-ամյա ռեփերը ոչ միայն ներկայացրել է իր «The Life of Pablo» («Պաբլոյի կյանքը») ալբոմը և նորաձևության իր վերջին` «Yeezy Season 3» հավաքածուն, այլև հայտարարել է իր նորագույն ձեռնարկի` «Only One» («Միայն մեկ») խաղի մասին:
Ոգեշնչված իր մահացած մորով` Դոնդա Ուեսթով, «Գրեմմիի» 21-ակի հաղթողը ներկայացրել է տեսախաղի գաղափարը` իր համապարփակ տեսանյութով, որում պեգասով սլացող կինը մոտենում է երկնքի դարպասներին:
58-ամյա Դոնդա Ուեսթը մահացել է 2008 թ. նոյեմբերին պլաստիկ վիրահատությունից մեկ օր անց` հետվիրահատական բազմաթիվ գործոնների պատճառով, քանի որ տառապում էր սրտի հիվանդությամբ:
2015 թ. փետրվարին ռադիոյին տված իր հարցազրույցում Քանյե Ուեսթն ասել է. «Գաղափարն այն է, որ մայրս գնում է դրախտի դարպասների միջով: Պետք է հասցնել նրան երկնքի ամենաբարձր դարպասի մոտ` առաջնորդելով նրան դեպի լույսը»:
Տեսախաղի մասին հայտարարելուց փոքր-ինչ անց նրան «Ադիդաս» ապրանքանիշի հագուստով նկատել են հետնաբեմում` իր մահացած մոր նկարով վերնաշապիկը հագին: Այս մասին հայտնում է People-։
Only One-ը («Միայն մեկը») Yeezus («Յիզուս») ալբոմի համար 2014-ին Ուեսթի և Փոլ ՄաքՔարթնիի համատեղ սինգլն է: Երգը գրված է Դոնդայի տեսանկյունից, ասել է թե՝ նա իր որդու միջոցով երգում է վերջինիս դստերը` Նորթին:
Ուեսթի կինը` Քիմ Քարդաշյանը, արդեն ունի հաջողակ տեսախաղ-հավելված` «Քիմ Քարդաշյան. Հոլիվուդ» վերնագրով, բայց Ուեսթը բացահայտել է, որ նրանով լրջորեն հետաքրքրվել են Սան Ֆրանցիսկոյի տեխնիկական ընկերությունները, երբ վերջինս նրանց էր դիմել 2014 թ. վերջին:
Madison Square Garden-ում տեղի ունեցած՝ ուղիղ հեռարձակվող միջոցառման ժամանակ, ռեփերը նշել է, որ ոչինչ հեշտ չի եղել:









































