Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Beeline-ի աջակցությամբ իրականացվել է «Տատիկից զինվորին» ծրագիրը

Beeline-ը «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ ամփոփում է  «Տատիկից զինվորին» ծրագիրը։ «Տատիկից զինվորին» նախագծի հիմնական նպատակն էր գաթայով ու գուլպայով ապահովել որևէ սահմանային զորամասի զինծառայողներին։

2016թ.–ի հունվարին մեկնարկած ծրագրի շրջանակում Կողբի սահմանային զորամասի զինծառայողները ստացան  հագուստ և թխվածք` պատրաստված Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան սահմանամերձ գյուղերում բնակվող տատիկների կողմից: Նախաձեռնությանը միացել էին նաև Beeline-ի կողմից հովանավորվող «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» նախագծի   մասնակիցները, ինչպես նաև Երևանում բնակվող քաղաքացիներ և մի շարք կազմակերպություններ։

«Beeline-ը շարունակում է աջակցել սահմանամերձ գյուղերի զարգացմանն ուղղված սոցիալական ծրագրերին: «Տատիկից զինվորին» ծրագիրը համարում եմ կրկնակի հաջողված, քանի որ նախագծում ընդգրկվեցին մեր մյուս ծրագրի մասնակիցներին: Նման միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս մոտ լինել սահմանամերձ գյուղերի բնակիչներին և զինծառայողներին, և մեր ներդրումն ունենալ այդ համայնքների զարգացման գործում` փոխելով կյանքը դեպի ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նախագիծը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ազգը սիրում և գնահատում է իր զինվորին: Ի սկզբանե նախատեսում էինք, որ նախագծին կմասնակցեն միայն սահմանապահ գյուղերում բնակվող տատիկները, իսկ նույն գյուղերում բնակվող երեխաները կօգնեն նրանց: Սակայն նախագծին մասնակցություն ունենալու և մեր զինվորների համար ինչ-որ բան անելու ցանկություն հայտնեցին ոչ միայն գյուղերի բնակիչները, այլ նաև Երևանում բնակվող մարդիկ և կազմակերպություններ: Արդյունքում նախագիծը դարձավ ոչ թե «Տատիկից զինվորին», այլ «Ազգից զինվորին», – նշեց «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը:

Նշենք, որ Beeline-ը և «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը համագործակցում են 2013 թ.-ից ի վեր և «Հայրենիքի դարպասներ» ծրագրի շրջանակում իրականացրել են «Երկու օր հեքիաթում» և նվերներ «Երվանդաշատ գյուղի երեխաներին» ծրագրերը` ուղղված սահմանամերձ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը: 2014 թ. համագործակցության շրջանակում Տավուշի մարզի Չինարի և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում կառուցվել են խաղային ու սպորտային հրապարակներ: Իսկ 2015 թ. «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի շրջանակում 6 ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ Տավուշի մարզի 6 սահմանամերձ գյուղերի երեխաներ այցելեցին Դիլիջանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

02

01

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում