Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess-2013 գերմրցաշարը:
Այսօր կկայանա 6-րդ տուրը: Լևոն Արոնյանը, ով կիսում է 4-7-րդ հորիզոնականները, պայքարելու է Համերի դեմ, ով վերջին տեղում է: Արոնյանը խաղալու է սպիտակ խաղաքարերով:
Տեղի կունենան հետևյալ պարտիաները՝
Անանդ – Կարյակին
Կարլսեն – Ռաջաբով
Նակամուրա – Սվիդլեր
Արոնյան – Համեր
Տոպալով – Վանգ Հաո







































