Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Նամակներ գրելու ժամանակներն անցել են. Սերգեյ Դանիելյան

Սերժ Ավետիքյանի «Անուշ» մյուզիքլի պրեմիերայից հետո քննադատության մեծ ալիք բարձրացավ: Օրերս մտավորականներն անգամ նամակ գրեցին Սերժ Սարգսյանին՝ քննադատելով և դեմ արտահայտվելով բեմադրությանը և խնդրելով, որ Սերժ Սարգսյանը թույլ չտա այն դուրս բերել միջազգային ասպարեզ:

Դերասան Սերգեյ Դանիելյանը թեև մյուզիքլը չի տեսել, սակայն, ըստ նրա՝ եթե անգամ սա աշխարհի ամենաապաշնորհ ներկայացումն է, միևնույն է՝ անընդունելի է նամակ գրելու և նախագահին դիմելու երևույթը՝ մի ժամանակ սերիալների, հիմա էլ այս ներկայացման համար:

Ըստ Սերգեյ Դանիելյանի` մտավորականները ոչ թե պետք է, ինչպես նախկինում, զանգեին կոմկուսին, այլ եթե կարող են, թող իրենք ստեղծեն:

«Հասկանում եմ, որ ՀՀ նախագահը մտավորականների արվեստի ընկալման չափանիշն է, նա մաեստրոն է, բայց արդյոք նրան պե՞տք է անընդհատ անհանգստացնել:
Վերջապես պետք է հասկանալ, որ նամակներ գրելու ժամանակներն անցել են»,- ասաց դերասանը:

Ըստ նրա` իրենք «Պրավդային» են նամակ գրել: Նրա համար զարմանալի է, որ տեղն եկած ժամանակ արվեստագետները սկսում են նախագահի լեգիտիմության հարցը որոշել, բայց նեղն ընկած տեղը նամակ են գրում նախագահին: «Ինչի՞ համար անընդհատ գրել նախագահին»,- ասաց դերասանը` հավելելով, որ ամոթ է:

«Հայաստանը պետք է ներկայանա, դուրս գա: Ասում են՝ չի կարելի, որ Հայաստանի մշակույթը այդ բեմադրությամբ ներկայանա. եղբայր, արեք դրանից լավը, մինչև հիմա ե՞րբ եք դուք ներկայացրել, ի՞նչ եք արել:

Անուշը պետք է լինի տրեխներո՞վ, վրայից թրիքի հո՞տ պետք է գա: Լավն է, բայց ուրիշ մոտեցումներ էլ կան, եղբայր»,- ասաց Սերգեյ Դանիելյանը:

«Մառազմը խփել է նրանց,- ասաց դերասանը:-Մտավորականներին պատկերացնում եմ այսպես` հրաժարվեն կոչումներից հանուն արվեստի»,- ասաց նա:

Հարցին՝ այս երկրում մեկ հոգի՞ է որոշում, թե ով ինչ խաղա, ով ինչ ղեկավարի, դերասանը նշեց՝ քսան և ավելի տարիներ շարունակ ինքն ինչ ուզել՝ խաղացել է, արել է այն, ինչ ուզել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում