Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով առաջիկա մրցաշրջանում, հավանաբար, կգլխավորի «Չելսի»-ն, ցանկանում է իր հետ Լոնդոն տանել ոչ միայն պաշտպան Ռաֆայել Վարանին, այլև կիսապաշտպան Սամի Խեդիրային:
Mirror-ի տեղեկությունների համաձայն` լոնդոնյան ակումբի ղեկավարությունը հաշվի կառնի պորտուգալացի մասնագետի խնդրանքը:
«Չելսի»-ն 23 մլն եվրո է առաջարկում Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:







































