ՀԱՄԱՍ իսլամիստական խմբավորումը մահապատժի է ենթարկել իր բարձրաստիճան ղեկավարներից մեկին՝ Իսրայելի օգտին լրտեսելու համար։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով շարժման ներկայացուցչին։
Հայտարարության մեջ մանրամասն տեղեկություններ չկան առաջադրված մեղադրանքների էության վերաբերյալ, սակայն նշվում է, որ մեղադրյալը խախտել է խմբավորման «էթիկայի կանոնները»։
Տեղի ԶԼՄ-ները հայտնոմ են, որ մահապատժի ենթարկվածը պատասխանատու է եղել Եգիպտոսի և Իսրայելի հետ սահմանները հատող բազմաթիվ թունելներով զենքի մաքսանենգության համար։









































