Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն անհրաժեշտության դեպքում կարող է ընդունել հազարավոր սիրիացի փախստականների, որոնք հեռանում են Հալեպից:
Այժմ սահմանին կուտակվել է շուրջ 35 հազար սիրիացի, որոնց Թուրքիան հրաժարվում է ներս թողնել, բայց տրամադրել է սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր:
Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանի մոտ, Անկարան փորձում է ուշադրություն հրավիրել իր առջև կանգնած դիլեմային. մի կողմից Թուրքիան պետք է օգնի մարդկանց, որոնք փախչում են հակամարտությունից, մյուս կողմից էլ Եվրոպան ճնշում է գործադրում Թուրքիայի վրա՝ փորձելով համոզել կրճատել ներգաղթյալների հոսքը:
Թուրքիան արդեն ընդունել է շուրջ 2.5 միլիոն սիրիացու:









































