ԱՄՆ-ի իշխանությունները դարձել են ամենախոշոր կազմակերպությունը, որը «մոխրագույն» շուկայում գնում է վնասակար ծրագրեր: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը և հատուկ ծառայությունները տասնյակ միլիոնավոր գումարներ են վճարում, այսպես կոչված, «զրոյական օրվա» խոցելիության համար՝ «կրիտիկական անցքեր» ծրագրային ապահովման մեջ, որոնց մասին համակարգչային փորձագետներն ավելի վաղ չգիտեին:
Գործակալությունը հարցում է անցկացրել վերլուծաբանների շրջանում, որոնք նշել են, որ 0day-խոցելիությունն ավելի արդյունավետ է, քանի որ դրանցից դեռևս չի հաջողվում պաշտպանվել: Այդ ծրագրային ապահովման գինը տատանվում է 50-ից 100 հազար դոլարի սահմաններում: Կառավարությունը կամ չարագործները դրանց միջոցով կարող են լրտեսել քաղաքացիներին և որպես «կիբերզենք» օգտագործել այլ երկրների կամ մրցակից ընկերությունների դեմ:
Ինչպես նշում են լրագրողները, 0day-խոցելիությունն օգտագործելու համար ստեղծվել է Stuxnet «արդյունաբերական» վիրուսը, որը Իրանում 2010թ. հունիսին վարակել է Բուշեհր ԱԷԿ-ի համակարգիչները և ոչնչացրել ուրանի հարյուրավոր ցենտրիֆուգների շարժիչներ:









































