Մեծ թվով դեռահաս աղջիկներ ֆորումներում են սեր խոստովանում Ջոհար Ցարնաևին, որը ուժեղացված հսկողության ներքո իր պատիժն է կրում Բոստոնից 60 կմ հեռու՝ Դիվենս բժշկական կենտրոնի բանտում:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, մտահոգիչ միտումը հատկապես արտահայտվել է Twitter-ում ու Facebook-ում:
Այսպես. ապրիլի 25-ին՝ Բոստոնի ահաբեկչությունից 10 օր անց, ստեղծվել էր FreeJahar97 էջը: Առաջին թվիթում ասվում է, որ Ջոհարն անմեղ է ու պետք է ազատ արձակվի: Մեկ այլ գրառման մեջ աղջիկը խոստովանում է, որ կարոտում է նրան:
Ահաբեկչությունից անմիջապես հետո Facebook-ում բացված «Ջոհար Ցարնաևն անմեղ է» խմբում արդեն ներգրավված է 8 հազար անդամ: Նրանք քննարկում են եղբայրների դեմ դավադրության փաստը ու պնդում, որ Ցարնաևները չեն կատարել այն, ինչում մեղադրվում են:









































