Իսպանական «Մալագա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ իր՝ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ պայմանագիր ստորագրելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
«Բացառում եմ, որ դառնալու եմ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչը: Անունս կապում են մի շարք ակումբների հետ, որոնց թվում են «Ռոմա»-ն, «Նապոլի»-ն, ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն:
Դա պատվաբեր է ինձ համար, բայց հիմա գործող պայմանագիր ունեմ «Մալագա»-ի հետ, և մինչև այդ պայմանագրի ժամկետի ավարտը չեմ կարող բանակցել որևէ այլ թիմի հետ:






































