Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գրասենյակում (Բելգիայի Մոնսե քաղաքում) տեղի կունենա նոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավի՝ պարտականությունների կատարմանը անցնելու արարողությունը:
54-ամյա գեներալն այս պաշտոնում փոխարինում է իր հայրենակցին՝ ծովակալ Ջեյմս Սթավրիդիասին: Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի միացյալ ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը ավանդաբար զբաղեցնում են ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նշենք. նախապես որոշված էր, որ պաշտոնը զբաղեցնելու էր Աֆղանստանում Միջազգային ուժերի նախկին հրամանատար, գեներալ Ջոն Ալենը, սակայն մարտի կեսերին նա հայտարարեց աշխատանքից ազատվելու մասին՝ «առողջական խնդիրների պատճառով»:











































