Կիրակի օրը, մայիսի 12-ին, ուկրաինական FEMEN սկանդալային հայտնի խումբը Փարիզում նոր ակցիա է իրականացրել: Աղջիկները եկել են ուլտրաաջ և հակագլոբալիստների ակցիային, նշում է Россия 24 հեռուստաալիքը:
Ակցիային աղջիկները չեն մոտեցել, փոխարենը բարձրացել են մոտական հյուրանոցի տանիքին, հանվել են և «Սեքսը կոչնչացնի ազգայնականությունը» գրությամբ պաստառ են բացել: FEMEN-ի ներկայացուցիչների գործողությունները բարկացրել են ազգայնականներին, սակայն աղջիկներին հասնել նրանց չի հաջողվել: Արդյունքում FEMEN-ուհիներին հրշեջներն են իջեցրել:








































