Անգլիական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը հաջորդ շաբաթ Ռոբերտո Մանչինիին կհեռացնի «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Սիթի»-ն չկարողացավ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը: Բացի այդ, թիմն Անգլիայի Գավաթի խաղարկության եզրափակչում զիջել է «Ուիգան»-ին, և զբաղեցրել է վերջին տեղը ՉԼ գավաթի խաղարկության իր խմբում:
Հավելենք, որ ավելի վաղ հայտարարվում էր այն մասին, որ Մանչինին կարող է փոխարինել «Մալագա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին: Marca-ի տեղեկացմամբ՝ կողմերը համաձայնության են եկել անձնական պայմանագրի շուրջ:








































